Logo

Անսպասելի թրեյդ NBA-ում. «Բոսթոնի» չեմպիոնության կարևոր խաղացողը հեռանում է

11:49 / 24.06.2025Բասկետբոլ
null

NBA-ում խոշոր թրեյդ են կատարել «Բոսթոն Սելթիքսը» և «Պորթլենդ Թրեյլ Բլեյզերսը», գրում է ինսայդեր Շեյմս Չարանիան:

Ջրու Հոլիդեյը «Բոսթոնից» տեղափոխվել է «Պորթլենդ», իսկ Անֆերնի Սայմոնսը՝ «Բոսթոն»: «Կելտերը» նաև դրաֆթի երկրորդ փուլի 2 ընտրություն են ստացել:

Հոլիդեյը 2023 թվականին է տեղափոխվել «Բոսթոն» և անմիջապես թիմին օգնել էր դառնալ չեմպիոն: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը՝ ժամկետը բասկետբոլիստի կողմից 1 տարով երկարաձգելու իրավունքով:

Սայմոնսը կարիերայի առաջին 7 տարին անցկացրել է «Պորթլենդում»: Նախորդ մրցաշրջանում պաշտպանը մեկ խաղում վաստակել է միջինը 19 միավոր և կատարել 5 ասիստ:

Անֆերնիի պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ