Logo

Անսպասելի գործարք. Լուկա Դոնչիչը կտեղափոխվի «Լեյքերս»

10:31 / 02.02.2025Բասկետբոլ
null

«Դալաս Մավերիքսի» առաջատար բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը կտեղափոխվի «Լոս Անջելես Լեյքերս», հաղոորդում է ESPN-ը:

Սլովենացու հետ Լոս Անջելեսի թիմ կտեղափոխվեն նաև Մաքսի Կլեբերը և Մարկեֆ Մորիսը: Փոխարենը «Մավերիքսը» կստանա կենտրոնական Էնթոնի Դևիսին, Մաքս Քրիստիին և առաջին ռաունդի ընտրություն 2029 թվականի դրաֆթում:

Գործարքում մաս կունենա նաև «Յուտա Ջազը», որը կստանա երկու երկրորդ փուլի ընտրություն և Ջեյլեն Հուդ-Սիֆինոյին:

Այս մրցաշրջանում 25-ամյա Դոնչիչը վնասվածքների պատճառով NBA-ի կանոնավոր առաջնությունում անցկացրել է ընդամենը 22 խաղ՝ միջինը վաստակելով 28,1 միավոր, գրանցելով 8,3 ռեբաունդ և կատարելով 7,9 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա