Logo

Անրին ընտրություն է կատարել Մբապեի ու Հոլանդի միջև

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:32 / 07.09.2022Ֆուտբոլ
Անրի- Մբապե- Հոլանդ

Ֆրանսիայի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» նախկին հարձակվող Տիերին Անրին հայտարարել է, որ որպես ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն իրեն ավելի շատ է դուր գալիս, քան՝ Էրլինգ Հոլանդը։

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Յուվենտուսի» դեմ կայացած խաղում (2-1), ու սահմանեց հերթական ռեկորդը, իսկ նորվեգացին երկու գնդակ ուղարկեց «Սևիլիայի» դարպասը (4-0) և յուրահատուկ  ցուցանիշ գրանցեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

«Մբապեն կարող է պահեր ստեղծել ու գոլեր խփել։ Հոլանդը ոչինչ չի ստեղծում, այլ միայն եզրափակում է գրոհները։ Մբապեն կարող է խաղալ հարձակման բոլոր դիրքերում, իսկ Հոլանդը՝ միայն կենտրոնում։ Նա հրաշալի ֆուտբոլիստ է ու «Մանչեսթեր Սիթիի» հետ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։

Բայց, ես դեռ նախապատվությունը տալիս եմ Մբապեին»,- Անրիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա