Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին աջակցել է Կիլիան Մբապեին, որն առաջին մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում:
«Մբապեի մեկնարկը «Ռեալում» չի կարելի անհաջող համարել: Նա շատ արդյունավետ է, սակայն այստեղ ճնշումը մեծ է: Երկրպագուներն ուշադրությամբ հետևում են, թե ինչ հետք է նա թողնում թիմի խաղի վրա առաջինից մինչև վերջին րոպեն:
Մբապեն դաշտում կարող է խաղալ ցանկացած դիրքում: Նա դեռ պետք է հասկանա կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու նրբությունները: Հեշտ չէ դարպասին թիկունքով խաղալը:
Մարդիկ մտածում էին, թե Մբապեն ռոբոտ է: Բայց նա ռոբոտ չէ, նա մարդ է ու բոլորի պես հույզեր ունի: Մենք շատ լավ գիտենք, որ նա լավագույնն է աշխարհում: Պետք է ուրախ լինենք, որ նա ֆրանսիացի է»,- Անրիի խոսքն է մեջբերում RMC Sport-ը:
Մբապեն «Ռեալի» կազմում Լա լիգայում 10 գոլ է խփել: Նա մադրիդցիների հետ արդեն երկու տիտղոս է նվաճել ու գոլ է խփել անցկացրած երեք եզրափակիչներում: