Logo

Անրի. «Մբապեն ցույց տվեց, որ ինքը բոսն է»

13:47 / 27.02.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին գովել է ՊՍԺ-ի հարձակվող, իր հայրենակից Կիլիան Մբապեին, որը գոլերով հավասարվել է փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու, ուրուգվայցի Էդինսոն Կավանիին:

«Մբապեն որոշել էր ցույց տալ, որ ինքը բոսն է: Եվ Կիլիանը դա նորից արեց։ Մբապեն սարսափելի է»,- Amazon Prime-ին հայտնել է Անրին:

Հիշեցնենք, որ Մբապեն դուբլի հեղինակ էր դարձել «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի արտագնա խաղում, որում ՊՍԺ-ն հաղթել էր 3-0 հաշվով: 24-ամյա ֆուտբոլիստն ու իսպանական «Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին ՊՍԺ-ի կազմում խփել են 200-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ