Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին անդրադարձել է «Ոսկե գնդակ» մրցանակի այս տարվա հավակնորդներին:
«Հույս ունեմ՝ կհաղթի Բենզեման կամ Կանտեն:
Լևանդովսկին կարող էր արժանանալ մրցանակին 2020 թվականին, եթե մրցանակաբաշխությունը չչեղարկվեր: Վերջապես կա նաև Լիոնել Մեսին, որը նվաճեց Ամերիկայի գավաթը»,- JDD-ն մեջբերում է Անրիի խոսքը:
«Ոսկե գնդակի» հաղթողի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: