Logo

Անրի. ««Արսենալը» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը»

19:54 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» լեգենդար ավագ Թիերի Անրին կարծում է, որ ակումբը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը.

«Այո՛, «Արսենալը» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Ես, իրոք, հավատում եմ դա, այդ պատճառով էլ բարձրաձայնում եմ։ Ցանկանում եմ` թիմը ցույց տա, որ ի զորու է հաղթել մրցաշարը։ ՊՍՎ-ի դեմ կարծում էի, թե բարդ խաղ է լինել, հատկապես, մրցակցի դաշտում, բայց հանդիպման ընթացքում թվում էր, որ ամեն ինչ շատ հեշտ է տրվում։ Կարծում եմ` «Արսենալը» հիասքանչ հանդիպում անցկացրեց։

Բոլորը հասկանում են, որ Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարն ավարտված է, եթե, իհարկե, ինչ-որ արտառոց դեպք տեղի չունենա։ Կասեմ, որ նման հաղթանակները վստահություն կտան «Արսենալին» Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլում, որտեղ մրցելու է «Ռեալ» - «Աթլետիկո» դիմակայության հաղթողի դեմ»,- Անրիի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ «Զինագործները» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍՎ-ի դեմ առաջին խաղում ջախջախել է 7-1 հաշվով։ «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 54 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Լիվերպուլին» զիջում է 13 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ