Թեթև քաշային կարգում WBC վարկածով աշխարհի գործող չեմպիոն, ամերիկացի Շաքուր Սթիվենսոնը փետրվարի 22-ին կմենամարտի բրիտանացի Ջոշ Փեդլիի դեմ, հայտնում է Boxing Scene-ը։
Ի սկզբանե որոշված էր, որ Սթիվենսոնը մրցելու է Ֆլոյդ Սքոֆիլդի դեմ, սակայն վերջինիս ինքնազգացողությունը վատացել է առողջական խնդիրների պատճառով։
27-ամյա Սթիվենսոնը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 22 մենամարտերում (10-ը` նոկաուտով)։ Նախորդ մենամարտը նա անցկացրել է 2024 թ. հուլիսի 6-ին և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանին։
Ջոշ Փեդլին նույնպես անպարտելի է` հաղթելով անցկացրած բոլոր 15 մենամարտերում։
Սթիվենսոն - Փեդլի մենամարտը կկայանա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։


