Անպարտելի հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում 6-րդ մենամարտը կանցկացնի մայիսի 31-ին Ֆլորիդայում, հայտնում է DAZN Boxing-ը:
26-ամյա բռնցքամարտիկը ծանր քաշային կարգում կմենամարտի մեքսիկացի Լուիս Պասկուալի հետ: Հովհաննիսյանը նախորդ 5 մենամարտերում հաղթել է, վերջինը եղել է հունվարին, երբ նոկաուտի է ենթարկել Քոլբի Մեդիսոնին:
Պասկուալը մինչև այժմ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 29 մենամարտ, տարել 19 հաղթանակ և պարտվել 10 դիմակայությունում: