Անպարտելի հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:
Օռլանդոյում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում ծանր քաշային կարգում հանդես եկող Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Լուիս Պասկուալին (19-11): Մենամարտի ելքը վճռվել է երկրորդ ռաունդում:
Ի դեպ, 26-ամյա բռնցքամարտիկը նախորդ 5 մենամարտերում ևս հաղթել էր նոկաուտով: