Logo

Վարազդատ Հարոյանի գոլն օգնեց «Անորտոսիսին» (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:05 / 21.10.2022ՍՊՈՐՏ
null

Կիպրոսի առաջնության 8-րդ տուրում «Անորտոսիսը», որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանն ու Վարազդատ Հարոյանը, սեփական խաղադաշտում մրցեց «Դոկսայի» հետ ու հաղթեց 3-0 հաշվով։

«Անորտոսիսի» երկրորդ գոլը 58-րդ րոպեին խփեց Վարազդատ Հարոյանը՝ բացելով գոլերի հաշիվը կիպրոսյան թիմի կազմում: Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր հանդիպմանը:

«Անորտոսիսը» 11 միավորով 7-րդն է և հաջորդ տուրում կմրցի «Պաեկի» հետ։

Կիպրոսի առաջնություն, 8-րդ տուր

«Անորտոսիս» - «Դոկսա»՝ 3-0

Խալեդ Ադենոն, 24 (ինքնագոլ), Վարազդատ Հարոյան, 58, Անդրեաս Քրիստոստոմոու, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ