Logo

Անչելոտին նշել է 2024 թ. ամենաերջանիկ և ամենատխուր պահերը

17:55 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է 2024 թ. ամենաերջանիկ և ամենատխուր պահերը։

«Ամենաերջանիկը... Դրանք շատ են եղել։ Սա ֆանտաստիկ տարի էր, հավանաբար, անկրկնելի։ Միգուցե, հաղթանակը Չեմպիոնների լիգայում ամենաերջանիկ պահն էր։ Ամենատխուր պահը դժվար է առանձնացնել, քանի որ մենք անցնող տարում շատ պարտություններ չենք կրել։ Կարող եմ միայն առանձնանցել «Բարսելոնայից» կրած 0-4 հաշվով պարտությունը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» 2024 թ. 5 տիտղոս է նվաճել` դառնալով Իսպանիայի չեմպիոն, երկրի Սուպերգավաթակիր, նվաճելով Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Միջմայրցամաքային գավաթի տիտղոսները։ Իսպանական գրանդին չհաջողվեց դառնալ միայն Իսպանիայի գավաթակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա