Ազգերի լիգայի խմբային փուլի Իտալիա - Իսրայել խաղում (4-1) «Սկուադրա աձուրայի» կազմում նորամուտը նշեց «Մոնցայի» կիսապաշտպան Դանիել Մալդինին:
Opta-ն տեղեկացնում է՝ Մալդինիների ընտանիքը դարձավ Իտալիայի պատմության մեջ առաջինը, որը 3 սերունդ ունեցավ ազգային հավաքականում:
Ավելի վաղ Իտալիայի հավաքականում են խաղացել Դանիելի հայրը՝ Պաոլո Մալդինին և պապը՝ Չեզարե Մալդինին:
Չեզարեն «Սկուադրա աձուրայում» վերջին անգամ խաղացել է 61 տարի և 1 օր առաջ, իսկ Պաոլոն՝ 22 տարի ու 118 օր առաջ: