Ռուսաստանի առաջնություններում առաջին անգամ դարպասապահը գոլ է խփել խաղային իրավիճակից:
«Ախմատ» – «Դինամո» հանդիպման (1-1) 90+5 րոպեին մոսկվացիների դարպասապահ Իգոր Լեշչուկը գնացել է մրցակցի տուգանային հրապարակ և գլխի հարվածով գոլ խփել:
Նախկինում ՌՊԼ-ում դարպասապահը միայն մեկ գոլ է խփել: 2001 թվականին Անդրեյ Նովոսեդովը 11-մետրանոցից գոլի հեղինակ է դարձել «Տորպեդո ԶԻԼ» – «Ֆակել» խաղում: