Logo

Աննախադեպ. Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի 17 ներկայացուցիչներից 16-ը պայքարում է առնվազն բրոնզի համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.08.2021ՍՊՈՐՏ
Աննախադեպ. Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի 17 ներկայացուցիչներից 16 ը պայքարում է առնվազն բրոնզի համար - Աննախադեպ. Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի 17 ներկայացուցիչներից 16-ը պայքարում է առնվազն բրոնզի համար

Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է առնվազն 6 բրոնզե մեդալ՝ հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Քառորդ եզրափակիչում բացահայտ առավելությամբ իրենց մրցակիցներին հաղթել ու կիսաեզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 70 կգ քաշային Լյովա Կիրակոսյանը։

Ընդ որում՝ 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը հունգարացի Ռիչարդ Հորվաթի հետ մենամարտում մրցակցին 3 անգամ նոկդաունի է ենթարկել և հաղթել ժամանակից շուտ։

Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչում են նաև 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, 38 կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը։

Օգոստոսի 16-ին և 17-ին ևս 10 բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի և առնվազն բրոնզե մեդալ ապահովելու համար։

Հատկանշական է, որ մրցավայր մեկնած Հայաստանի բոլոր բռնցքամարտիկները դուրս են եկել քառորդ եզրափակիչ, ինչը բացառիկ երևույթ է հայկական բռնցքամարտի պատության մեջ։ Փաստացի մրցավայր մեկնած Հայաստանի 17 մարզիկներից 16-ը շարունակում են պայքարը մեդալների համար։

Մրցավայրում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ