Հանրահայտ փոփ աստղ Աննա Սեդակովան նախկին ամուսին, լատվիացի հանրահայտ բասկետբոլիստ Յանիս Տիմայի մահից հետո դիմել է հանրությանը:
«Երբեք չեմ հասկացել, թե ինչպես են մարդիկ, որոնց կյանքում նման սարսափելի բաներ են տեղի ունենում, տեսաուղերձ հրապարակում: Բայց այսօր ստիպված եմ ձեզ խնդրել, որ փոքրիկ երեխաս ոչինչ չիմանա: Չեք պատկերացնում, թե վերջին տարիներին ինչ դժոխքի միջով եմ անցել»,- տեսաուղերձում ասել է «Վիագրա» խմբի նախկին անդամը:
Սեդակովայի ծննդյան օրը 32-ամյա Յանիս Տիման երգչուհու ինստագրամի էջի մեկնաբանությունների բաժնում գրել էր իր ծննդյան և մահվան տարեթվերը, իսկ մի քանի ժամ անց նրան մահացած էին գտել Մոսկվայի հյուրանոցներից մեկում:
Զույգն օրերս էր բաժանվել դատարանի որոշմամբ, սակայն աստղային բասկետբոլիստը չէր հաշտվել իրողության հետ ու սպառնացել էր կյանքին վերջ տալ: