Logo

Աննա Սարգսյանը` ԱՄՆ-ի փոխչեմպիոն, Լևոն Արոնյանը` բրոնզե մեդալակիր

16:23 / 25.10.2025Շախմատ
null

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի նախկին անդամ Աննա Սարգսյանը դարձել է ԱՄՆ-ի փոխչեմպիոն։

24-ամյա շախմատիստուհին վաստակել է 7,5 միավոր` արժանանալով արծաթե մեդալի։ 8 միավորով չեմպիոն է դարձել Կարիսա Յիպը։

Տղամարդկանց պայքարում 6,5 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը։

Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆաբիանո Կարուանան (8 միավոր), իսկ Ուեսլի Սոն 7,5 միավորով դարձել է փոխչեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ