Հայաստանը ներկայացնող Աննա Բադալյանը Իսպանիայում կայացած XIII Torneo International Ritmica Infantado գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում չորս մեդալ է նվաճել, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Նա օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, գնդակի վարժությունում նվաճել է արծաթ, իսկ գուրզերով ու ժապավենով վարժություններում զբաղեցրել է երրորդ տեղը: