Logo

Աննա Բադալյանը՝ գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

23:40 / 31.10.2023Մարմնամարզություն
null

Ամստերդամում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Բադալյանը նվաճել է մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ:

Գուրզերով վարժությունում հայ մարզուհին դարձել է ոսկե մեդալակիր, իսկ բրոնզե մեդալները նվաճել է ժապավեն, գնդակ առանձին գործիքներ և բազմամարտ մրցաձևերում:

Աննա Աբրահամյանի գլխավորած հավաքականը միջազգային մրցաշարին ներկայացել էր 7 մարմնամարզիկով: Հավաքականի մյուս ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ