Logo

Անկալաև. «Այս մենամարտից հետո UFC-ն կսկսի գնահատել ինձ»

17:14 / 04.03.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի կիսածանր քաշային կարգի մարտիկ Մագոմեդ Անկալաևը X սոցիալական ցանցում գրել է, որ Ալեքս Պերեյրայի հետ մենամարտից հետո փոխվելու է MMA-ում իր կարգավիճակը:  

«Վաղուց պետք է մենամարտեինք Ալեքսի հետ, բայց նրա պատճառով մենամարտը հետաձգվում էր: Ամենավատը սպասողական վիճակն է: Հիմա վերջապես ամեն ինչ կանեմ հաղթանակի համար: Այս մենամարտից հետո UFC-ին կսկսի գնահատել ինձ:

Եթե Պերեյրան ռևանշ խնդրի, ես կտրամադրեմ այն: Երբեք չեմ հրաժարվել ռևանշներից»,- ասել է Ռուսաստանը ներկայացնող մարտիկը:

Մարտի 9-ին կայանալիք Ակնալաև - Պերեյրա մենամարտը դառնալու է UFC 313-ի գլխավոր իրադարձությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ