Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան կավարտի կարիերան ազգային թիմում։
35-ամյա ֆուտբոլիստն Ինստագրամի իր էջում հրապարակում է կատարել ու տեղեկացրել, որ հաջորդ տարվա ամռանը կայանալիք Կոպա Ամերիկան կլինի նրա վերջին մրցաշարը «Ալբիսելեստեի» կազմում։
Անխել դի Մարիան 2008 թվականից է հանդես գալիս Արգենտինայի հավաքականում, որի հետ դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի գավաթակիր (2021) ու նաև հաղթել է Ֆինալիսիման (2022):