Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը եվրոպական թոփ-5 ազգային առաջնությունների ընթացիկ մրցաշրջանում առաջին ֆուտբոլիստն է, որը հատել է 100 հաջողված դրիբլինգի շեմը, հաղորդում է WhoScored-ը:
Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողը 2024/25 մրցաշրջանում կատարել է 101 հաջողված դրիբլինգ:
Այս մրցաշրջանի 38 խաղում Լամին Յամալն աչքի է ընկել նաև 13 գոլով ու 17 գոլային փոխանցումով:
Lamine Yamal is the first player to complete 100+ successful dribbles in Europe's top five leagues this season (101). 💯 pic.twitter.com/3xf0Q4J6Jx
— WhoScored.com (@WhoScored) March 17, 2025


