Logo

UFC 313. Պետրոսյանը պարտվեց, Անկալաևը հաղթեց Պերեյրային և դարձավ կիսածանր քաշային կարգի չեմպիոն

11:06 / 09.03.2025Խառը մենամարտեր
null

Լաս Վեգասում (ԱՄՆ) կայացած UFC 313 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են դաղստանցի Մագոմեդ Անկալաևը և բրազիլացի Ալեքս Պերեյրան:

Ռուսաստանի ներկայացուցիչը 5 ռաունդ տևած պայքարից հետո հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ (49-46, 48-47, 48-47):

Այս հաղթանակի շնորհիվ Անկալաևը նվաճել է կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը պատկանում էր Պերեյրային:

UFC 313-ի նախնական քարտում էլ մենամարտ է անցկացրել հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը, որի հետ պայքարում վաղաժամ հաղթանակի է հասել բրազիլացի Բրունո Ֆերեյրան: Մենամարտի ելքը վճռվել է երկրորդ ռաունդում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ