Logo

Անկալաևն ու Պերեյրան կարող են ռևանշ մենամարտ անցկացնել

15:58 / 09.03.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի կիսածանր քաշային կարգի նորընծա չեմպիոն Մագոմեդ Անկալաևը և տիտղոսի նախկին տիրակալ Ալեքս Պերեյրան 2025 թվականի հոկտեմբերին կարող են ռևանշ մենամարտ անցկացնել, ТАСС-ին հայտնել են Պերեյրայի թիմից:

«Ռևանշ մենամարտը կարող է կայանալ հոկտեմբերին Աբու Դաբիում: Մենք խնդիր չենք տեսնում»,- ասել են բրազիլացու թիմից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող դաղստանցին ժամեր առաջ Լաս Վեգասում (ԱՄՆ) կայացած UFC 313 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Պերեյրային (49-46, 48-47, 48-47)` նվաճելով չեմպիոնական գոտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ