ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստուհիներ Ամանդա Անիսիմովան (4-րդ համար) և Մեդիսոն Քիզը (6-րդ համար) կանանց տարվա Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել, հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը:
Ամանդան կարիերայում առաջին անգամ կմասնակցի մրցաշարին։ Ավարտվող տարվա ընթացքում ռուս թենիսիստուհին խաղացել է «Ուիմբլդոնի» և ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչներում, երկուսում էլ պարտվել է:
Քիզն այս տարի հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունը:
Ավելի վաղ Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք էին ստացել լեհ Իգա Շվյոնտեկը, բելառուս Արինա Սաբալենկան և ամերիկուհի Կորի Գաուֆը:
Կանանց Ամփոփիչ մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 1-8-ը Ռիադում։


