Logo

Անհնարին թվացող պարտությունն իրական դարձավ. թրիլերային սցենար Ֆրանսիայում

10:33 / 05.02.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ապշեցուցիչ սցենարով խաղ է կայացել. «Լիլն» անսպասելիորեն պարտվել է Լիգա 2-ը ներկայացնող «Դյունկերկին»:

Հանդիպման 85-րդ րոպեին Անդրե Գոմեսը հաշվի մեջ առաջ է մղել տանտերերին, սակայն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին Կեյ Տեջանի գոլի շնորհիվ հյուրերը կարողացել են փրկվել:

Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: 11-մետրանոց հարվածաշարում «Լիլն» իրացրել է առաջին 3 հարվածները, իսկ մրցակիցը վրիպել է 2-ը: Նույնիսկ նման հսկայական առավելության պայմաններում «Լիլը» չի կարողացել հաղթել: Հաջորդ 5 հարվածներում հակառակ պատկերն է եղել. «Լիլի» 2 վրիպում, «Դյունկերկի» 3 գոլ:

Որոշիչ են դարձել թիմերի 7-րդ հարվածները: Բենժամեն Անդրեի վրիպումից հետո գոլ է խփել հանդիպման հերոս, հյուրերի 19-ամյա դարպասապահ Յուեն Ժաուենը:

«Ծովափնյա թիմը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Լիլ» – «Դյունկերկ»՝ 1:1 (11մ՝ 4:5)

Անդրե Գոմեշ, 85 – Կեյ Տեջան, 90+6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա