«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին խոսել է Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին և անդրադարձել նաև կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
«Կլասիկոն խաղ է, որը շատ մարդիկ են դիտում: Այդ խաղից միշտ հաճույք են ստանում, և ֆուտբոլի նպատակը հենց դա է: Ֆուտբոլը գոյություն ունի, որ ուրախացնի մարդկանց: Նախկինում ես հանդիպումներին մեկնում էի ծնողներիս հետ ու հիացած էի:
Իհարկե, կցանկանայի Մեսիի պես մեծագույն լինել ու հաղթել այդքան «Ոսկե գնդակ»: Գիտեմ, որ շատ դժվար է ու պետք է շատ աշխատել, բայց ես կարծում եմ, որ պատմության մեջ կա միայն մեկ Մեսի: Անհնար է կրկնել նրա ցուցանիշները»,- Պեդրիի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է:
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 12 խաղի, խփել 2 գոլ: