«Լադյայի» պաշտպան Ռոման Ադվյուշկինը անհավանական գոլ է խփել հոկեյի Ռուսաստանի երիտասարդական լիգայում:
Ռուս հոկեյիստը «Սարմատի» դեմ խաղում սեփական դարպասի մոտակայքից առաջ է նետել տափօղակը, որն անցել է մրցակցի դարպասապահի ոտքերի արանքով և հայտնվել դարպասում:
Ադվյուշկինը նետումը կատարել է 60 մետր հեռավորությունից: Դա նրա առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղերում: «Լադյան» այդ խաղում հաղթել է 5-1 հաշվով: