Անգլիայում հնագետները հռոմեական երեք կիսանդրի են հայտնաբերել` լքված միջնադարյան եկեղեցու ավերակների մոտ, որը գտնվում է Լոնդոնից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա. հայտնում է Artnet News-ը:
Երկու քարե արձան՝ չափահաս տղամարդու և կնոջ դեմքերով ու մարմիններով, իսկ երրորդը՝ երեխայի գլխի տեսքով: Դրանք բոլորը բնորոշ են վաղ հռոմեական քանդակագործությանը:
Փորձագետները կարծում են, որ հայտնաբերված արտեֆակտները կարող են թվագրվել այն ժամանակաշրջանից, երբ Անգլիան Հռոմեական կայսրության մաս էր կազմում՝ մ.թ. 43-ից 410 թվականներին:
«Արձանները շատ լավ պահպանված են, ինչը հնարավորություն է տալիս պատկերացնել այն մարդկանց, որոնց նրանք ներկայացնում են», – ասում է տեղանքի գլխավոր հնագետ Ռեյչել Վուդը: «Անցյալին նայելը եզակի փորձ է»:
Նույն վայրում հետազոտողները նախկինում հայտնաբերել են ավելի քան հազար տարվա վաղեմության լավ պահպանված վեցանկյուն ապակե սափոր, որը, գիտնականների կարծիքով, նույնպես պատկանում է հռոմեական դարաշրջանին, ինչպես նաև սալիկներ, դիակիզման սափորներ և ներկված գիպսի կտորներ: