Անգլիական «Պրեստոնի» չեռնոգորցի հարձակվող Միլուտան Օսմաիչը 8 խաղով որակազրկվել է մրցակցի պարանոցը կծելու համար, հաղորդում է Sky Sports-ը։
Միջադեպը տեղի է ունեցել «Բլեքբերնի» դեմ Չեմպիոնշիփի 6-րդ տուրի խաղում (0-0)։ Մրցակցի պաշտպան Օուեն Բեկը հանդիպման գլխավոր մրցավարին հայտնել էր չեռնոգորցի ֆուտբոլիստի կողմից ոչ մարզական վարքի մասին, ինչից հետո Օսմաիչը ստացել էր դեղին քարտ։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հետաքննություն է անցկացրել միջադեպի վերաբերյալ և 8-խաղա որակազրկումից բացի, նաև 15 հազար ֆունտ ստերլինգով տուգանել է կարգազանց ֆուտբոլիստին։