Logo

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

01:34 / 29.06.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնական տիտղոսը:

Սլովակիայում կայացած եզրափակիչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթեցին Գերմանիայի Մ21 հավաքականին:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ խփեց ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն:

Անգլիացիների համար սա երկրորդ չեմպիոնությունն է, ընդ որում՝ անընդմեջ:

Մ21 Եվրո-2025, եզրափակիչ

Անգլիա - Գերմանիա` 2-2 (լրացուցիչ ժամանակ՝ 1-0) (տեսանյութ)

Հարվի Էլիոթ, 5, Օմարի Հաթչինսոն, 24, Ջոնաթան Ռոու, 92 - Նելսոն Վայփեր, 45+1, Պաուլ Նեբել, 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ