Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները հայտնի են։
Կիսաեզրափակիչ երկրորդ զույգում կայացավ պատասխան հանդիպումը։ «Քրեյվեն Քոթեջում» «Ֆուլհեմն» ընդունել էր «Լիվերպուլին»։ Թիմերի միջև առաջին խաղում 2-1 հաշվով հաղթել էր Յուրգեն Կլոպի թիմը։
Լոնդոնում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։ «Լիվերպուլը» նվաճեց եզրափակիչի ուղեգիր։ Տիտղոսի համար նրանք կմրցեն «Չելսիի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 25-ին «Ուեմբլիում»։
Անգլիայի լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ» 1-1
Իսա Դիոպ, 77 - Լուիս Դիաս, 11