Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Լիվերպուլն» առաջին խաղում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։
Լոնդոնյան ակումբի հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց 18-ամյա շվեդ կիսապաշտպան Լուկաս Բերգվալը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի մյուս կիսաեզրափակիչի առաջին խաղում «Նյուքասլը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին»։
Անգլիայի Լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»` 1-0 (տեսանյութ)
Լուկաս Բերգվալ, 86
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումները հեռարձակվում են Fast Media-ի հեռուստաալիքներով, Fasttv.am կայքում և Fast TV հավելվածում: