Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» հյուրընկալել էր «Ֆուլհեմին»։
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Չելսին» և «Միդլսբրոն»։ Առաջին խաղում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հյուրընկալվելիս պարտվել էր 0-1։
Անգլիայի լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»՝ 2-1
Կյորտիս Ջոնս, 68, Քոդի Գակպո, 71 - Վիլիան, 19