Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Լիվերպուլը» 5-1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Յուրգեն Կլոպի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կյորտիս Ջոնսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դոմինիկ Սոբոսլայը, Քոդի Գակպոն և Մոհամեդ Սալահը։ «Վեսթ Հեմի» գոլը խփեց Ջարոդ Բոուենը։
Կիսաեզրափակիչում մերսիսայդցիները կմրցեն «Ֆուլհեմի» հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Չելսին» և «Միդլսբրոն»։
Անգլիայի լիգայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Լիվերպուլ» - «Վեսթ Հեմ»՝ 5-1 (տեսանյութ)
Դոմինիկ Սոբոսլայ, 28, Կյորտիս Ջոնս, 56, 84, Քոդի Գակպո, 71, Մոհամեդ Սալահ, 82 - Ջարոդ Բոուեն, 77