Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Չելսին» արագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆին»։
Լոնդոնյան գրանդից դուբլ գրանցեց թիմի նորեկ Ալեխանդրո Գառնաչոն։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ:
Անգլիայի Լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Քարդիֆ» - «Չելսի»` 1-3
Դեյվիդ Թերնբուլ, 75 - Ալեխանդրո Գառնաչո, 57, 90+3, Պեդրու Նետու, 82
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


