Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Նյուքասլը» «Սենթ Ջեյմս Պարկում» ընդունեց «Արսենալին» և հաղթեց 2-0 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ: Թիմերի միջև առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Կաչաղակների» հաղթանակով՝ 2-0 հաշվով:
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունը «Տոտենհեմի» ու «Լիվերպուլի» միջև է: Առաջին խաղն ավարտվել է լոնդոնցիների հաղթանակով (1-0), իսկ պատասխան խաղը կկայանա՝ փետրվարի 6-ին (ժ.՝ 23:55) և կցուցադրվի Fast TV հավելվածում (iOS, Android):
Անգլիայի Լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Նյուքասլ» - «Արսենալ»` 2-0 (տեսանյութ)
Ջեյքոբ Մըրֆի, 19, Էնթոնի Գորդոն, 52
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


