Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարից առաջ, հաղորդում է Goal.com-ը:
Հունիսի 3-ին անգլիացիները կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ: Թիմերը կհանդիպեն պատմության մեջ առաջին անգամ: Խաղը կկայանա «Նյուքասլի» տնային ստադիոն «Սենթ-Ջեյմս Պարկում»:
Հունիսի 7-ին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կընդունի Իսլանդիայի հավաքականին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կայանալու է հունիսի 10-ից հուլիսի 10-ը Գերմանիայում:


