Logo

Անգլիայի հավաքականի պաշտպանը վնասվածք է ստացել

12:53 / 24.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Տրիպյերը կարող է բաց թողնել Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը Սլովենիայի թիմի դեմ։

The Telegraph-ը գրում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը սրունքի մկանի վնասվածք է ստացել։ «Նյուքասլի» պաշտպանը Սերբիայի (1-0) և Դանիայի (1-1) դեմ խաղերին մասնակցել է ցավերով։

Սլովենացիների դեմ խաղում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ձախ պաշտպանի դիրքում, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կբերի Էզրի Կոնսային («Ասթոն Վիլա») կամ Ջո Գոմեսին («Լիվերպուլ»)։ Հավաքականում այդ դիրքի հիմնական ֆուտբոլստ Լյուկ Շոուն նույնպես վնասվածք ունի։

Անգլիա - Սլովենիա հանդիպումը կկայանա հունիսի 25-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա