Logo

Անգլիայի հավաքականի մարզիչ. «Միշտ դժվարացել եմ երգել ազգային օրհներգը»

17:43 / 07.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Լի Կարսլին խոստովանել է, որ մտադիր չէ ազգային օրհներգը երգել Իռլանդիայի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի խաղից առաջ։

«Ես միշտ դժվարացել եմ երգել ազգային օրհներգը, նույնիսկ այն ժամանակ, երբ խաղում էի Իռլանդիայի հավաքականում: Ես միշտ կենտրոնացած էի խաղում առաջին գործողությանս վրա։ Այսպիսով, կենտրոնացա ֆուտբոլի վրա և դա տեղափոխեցի իմ մարզչական կարիերա»,- իռլանդացու խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Կարսլին 1997-2006 թվականներին խաղացել է Իռլանդիայի ազգային հավաքականի կազմում, անցկացրել է 39 հանդիպում։

Հիշեցնենք, որ Իռլանդիա - Անգլիա B դիվիզիոնի երկրորդ խմբի առաջին տուրի խաղը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Դուբլինում, կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին և կցուցադրվի Fast Sports 2-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ