«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը, «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կայել Վոլքերն ու «Քրիսթալ Փելասի» դարպասապահ Սեմ Ջոնսթոնը վնասվածքների պատճառով լքեն են Անգլիայի հավաքականի ճամբարը, հայտնում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։
Այդ ֆուտբոլիստներին «Երեք առյուծների» հայտացուցակում փոխարինել են «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռիկո Լյուիսն ու «Բարնլիի» դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը։ 21-ամյա դարպասապահն առաջին անգամ է հրավիրվում Անգլիայի հավաքական։
Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը մարտին 26-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնելու Բելգիայի հավաքականի հետ։


