Logo

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի համար աշխատանքի հայտարարություն է տեղադրվել

21:14 / 19.07.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) կայքում ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի համար աշխատանքի հայտարարություն է տեղադրվել:

«Առաջնորդել և զարգացնել Անգլիայի հավաքականը, որպեսզի թիմը հաղթի խոշոր մրցաշարում և հետևողականորեն դասվի աշխարհի լավագույնների շարքին:

Դիմորդները պետք է ունենան ՈւԵՖԱ-ի Pro մարզչական արտոնագիր, անգլիական ֆուտբոլում զգալի փորձ, Պրեմիեր լիգայում և/կամ առաջատար միջազգային մրցաշարերում բարձր կատարողականություն, անգլիացի խաղացողների հաջող հավաքագրման, կառավարելու և զարգացնելու փորձ»,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Գարեթ Սաութգեյթը: Նրա գլխավորությամբ անգլիացիները երկրորդ անընդմեջ Եվրոյում հասել էին եզրափակիչ և պարտվել: Անգլիայի հավաքականը հուլիսի 14-ին Եվրո-2024-ի եզրափակիչում 1-2 հաշվով պարտվել էր Իսպանիային:

53-ամյա Սաութգեյթն Անգլիայի հավաքականը գլխավորում էր 2016 թվականի սեպտեմբերից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ