Անգլիական «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը հուլիսի 7-ին բուժզննում կանցնի Լոնդոնի «Արսենալում»: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Առաջիկա օրերին Անգլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի «Արսենալի» հետ:
«Չելսիի» սանը 2017 թվականից է խաղում «Վեսթ Հեմում»: Transfermarkt-ը Ռայսի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:


