Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ում հաղթելու դեպքում կստանան 11,3-ական միլիոն եվրո պարգևավճար, հայտնում է The Sun պարբերականը:
Գերմանիայում հաջողության հասնելու դեպքում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն էլ 4,7 միլիոն եվրո պարգևավճար կստանա:
Հիշեցնենք, որ C խմբում անգլիացիների մրցակիցները կլինեն Սերբիայի, Դանիայի և Սլովենիայի հավաքականները: Անգլիայի ազգային հավաքականը հունիսի 16-ին կմեկնարկի սերբերի դեմ խաղով, մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


