Logo

Անգլիայի գավաթ. Ռեշֆորդի դուբլի շնորհիվ «Ասթոն Վիլան» դուրս եկավ կիսաեզրափակիչ

18:24 / 30.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ասթոն Վիլան» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոն Նորթ Էնդին»։

Հյուրերի կազմում դուբլ գրանցեց թիմի նորեկ, Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Մարկուս Ռեշֆորդը։ 27-ամյա ֆուտբոլիստը «Ասթոն Վիլա» տեղափոխվելուց հետո առաջին գոլերը խփեց։

Ունայի Էմերիի գլխավորած թիմը գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցն է։ Պայքարը շարունակում են նաև «Քրիսթալ Փելասն» ու «Նոթինգհեմ Ֆորեսթը»։

Քառորդ եզրափակիչում կկայանա նաև «Բորնմութ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Պրեսթոն Նորթ Էնդ» - «Ասթոն Վիլա»` 0-3 

Մարկուս Ռեշֆորդ, 58, 63 (11մ), Ջեյքոբ Ռեմզի, 71

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ