Կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Ֆուլհեմ» - «Քրիսթալ Փելաս»,
«Պրեսթոն» - «Ասթոն Վիլա»,
«Բորնմութ» - «Մանչեսթեր Սիթի»,
«Բրայթոն» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»/«Իփսվիչ Թաուն»։
1/8 եզրափակիչի վերջին` «Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Իփսվիչ Թաուն» հանդիպումը կկայանա մարտի 3-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:30-ին, իսկ քառորդ եզրափակիչի դիմակայությունները` մարտի 29-ին։