Logo

Անգլիայի գավաթ. «Նոթինգհեմն» ու «Քրիստալ Փելասը» կիսաեզրափակիչում են

00:23 / 30.03.2025Ֆուտբոլ
null

«Նոթինգհեմ Ֆորեսթն» ու «Քրիստալ Փելասը» դարձան Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին երկու մասնակիցները:

«Քրիստալ Փելասը» քառորդ եզրափակիչում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»: Մեկական գոլ խփեցին Էբերեչի Էզեն, Իսմայիլա Սարը և Էդի Նկետիան:

«Նոթինգհեմն» էլ հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» դեմ: Հիմնական և լրացոուցիչ ժամանակներում գոլեր չեղան, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոթինգհեմը» հաղթեց 4-3 հաշվով:

Քառորդ եզրափակիչի մյուս երկու խաղերը տեղի կունենան մարտի 30-ին. «Պրեսթոնը» կընդունի «Ասթոն Վիլային», «Բորնմութը»` «Մանչեսթեր Սիթիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ