«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց մրցելույթն Անգլիայի գավաթի խաղարկությունում և 1/8 եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Ֆուլհեմին»։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Հետխաղյա հարվածաշարում «Յունայթեդից» աչքի ընկնել չկարողացան շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆն ու հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրիզեն։ «Ֆուլհեմի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն երկու սեյվ կատարեց։
«Ֆուլհեմը» գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի «Քրիսթալ Փելասի» դեմ։
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»` 1-1 (11-մետրանոցներով` 3-4)
Բրունու Ֆեռնանդեշ, 71 - Քելվին Բեսի, 45+1


