Logo

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» 11-մետրանոցներով հաղթեց «Արսենալին»

21:58 / 12.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Էմիրեյթս» ստադիոնում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»։

Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը խփեցին մեկական գնդակ։ 52-րդ րոպեին մանկունիական ակումբից հաշիվը բացեց թիմի ավագ, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը: «Զինագործները» 63-րդ րոպեին պատասխանեցին բրազիլացի պաշտպան Գաբրիելի գոլով։

Նախքան մրցակցի պատասխան գոլը «Յունայթեդը» մնաց 10 ֆուտբոլիստով. 61-րդ րոպեին դաշտից հեռացվեց պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոն։

72-րդ րոպեին տանտերերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն 11-մետրանոցից չկարողացավ աչքի ընկնել նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ «Արսենալի» ավագը կարիերայում առաջին անգամ չկարողացավ իրացնել 11-մետրանոցը, հայտնում է Squawka-ն։ Այդ դրվագում հյուրերին փրկեց դարպասապահ Ալթայ Բայինդիրը։

26-ամյա դարպասապահը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ հետ մղեց նաև «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցի հարվածը։

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի տիտղոսի պաշտպանությունն սկսեց հաղթանակով և դուրս եկավ մրցաշարի 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 1-1 (11-մետրանոցներով` 3-5) 

Գաբրիել, 63 - Բրունու Ֆեռնանդեշ, 52

Հեռացում` Դիոգու Դալո, 61 («Մանչեսթեր Յունայթեդ»)

Չիրացված 11-մետրանոց` Մարտին Էդեգոր, 72 («Արսենալ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա