Logo

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակն ու «Տոտենհեմի» պարտությունը (տեսանյութ)

02:04 / 02.03.2023Վիդեո
Անգլիայի գավաթ-1/8

Անգլիայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները:

«Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց լոնդոնյան «Վեսթ Հեմին» և կամային հաղթանակի հասավ 3-1 հաշվով: Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ, արգենտինացի Ալեխանդրո Գառնաչոն և բրազիլացի Ֆրեդը: «Վեսթ Հեմից» սեփական դարպասը գրավեց մարոկկացի պաշտպան Նայեֆ Ագերդը:

Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց Չեմպիոնշիթի ներկայացուցիչ «Շեֆիլդ Յունայթեդին» ու դուրս մնաց պայքարից։

Մարտի 1-ին քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև «Գրիմսբի Թաունը» և «Բարնլին»: Քառորդ եզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Հեմ»՝ 3-1

Նայեֆ Ագերդ, 77, ինքնագոլ («Վեսթ Հեմ»), Ալեխանդրո Գառնաչո, 90, Ֆրեդ, 90+5 - Սայիդ Բենրահմա, 54

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1-0

Իլիման Նդիայե, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ